Կիպրոսը ոչ-ոքի խաղաց Սլովենիայի հետ՝ Հայաստանի հետ Ազգերի լիգայի խաղերից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կիպրոսի հավաքականը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց և ոչ-ոքի խաղաց Սլովենիայի հետ՝ 1:1 հաշվով։
Կիպրոսցիները ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 7-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ ռումինական «Արադում» հանդես եկող հարձակվող Մարինոս Ցիոնիսը։
Երկրորդ խաղակեսում Կիպրոսի համար իրավիճակը բարդացավ Անդրեուի հեռացումից հետո։ Թվային փոքրամասնությունում հայտնված թիմը չկարողացավ պահել հաղթական հաշիվը․ 65-րդ րոպեին Սլովենիայի հավաքականը վերականգնեց հավասարակշռությունը։
Կիպրոսի հավաքականի համար սա ապագա պաշտոնական հանդիպումներին նախապատրաստվելու շրջանակում անցկացված ստուգողական խաղերից մեկն էր։ Հունիսի 7-ին թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ Լիխտենշտեյնի դեմ։
Այս արդյունքը հետաքրքիր է նաև Հայաստանի հավաքականի տեսանկյունից։ Հենց Կիպրոսն է լինելու Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի առաջին մրցակիցը Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանում։ Կիպրոս — Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Կիպրոսում։
Նշենք, որ վերջին հանդիպումներում կիպրոսցիները բավականին վստահ խաղ են ցուցադրում և կարող են լուրջ դիմադրություն ցույց տալ Հայաստանի հավաքականին։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Կիպրոսը Ազգերի լիգայի C2 խմբում հանդես կգան Չեռնոգորիայի և Լատվիայի հավաքականների հետ։