Կիպրոսը ոչ-ոքի խաղաց Լատվիայի հետ և Հայաստանի դեմ հանդիպումից առաջ զրկվեց երկու պաշտպանից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կիպրոսի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրում Լատվիայի հետ արտագնա հանդիպումն ավարտեց 0:0 հաշվով։ Հայաստանի դեմ խաղից առաջ Ապոստոլոս Մանցիոսի թիմը որակազրկման պատճառով կորցրել է պաշտպանության երկու խաղացողի։
Եզրային պաշտպան Նիկոլաս Ցարուլլան և կենտրոնական պաշտպան Կոնստանտինոս Սոտիրիուն Ռիգայում դեղին քարտեր ստացան։ Երկուսի համար էլ դրանք մրցաշարում երկրորդ զգուշացումներն էին, ուստի հոկտեմբերի 2-ին նրանք չեն խաղա Հայաստանի դեմ։
Լատվիայի դեմ ամբողջ հանդիպումն անցկացրեց Մարկուս Էդվարդսը։ Ավելի վաղ Կիպրոսի գլխավոր մարզիչը նշել էր, որ նախատեսում է նրան օգտագործել ընթացիկ խաղափուլի ընդամենը երկու հանդիպումներում։ Էդվարդսն արդեն խաղացել է Չեռնոգորիայի և Լատվիայի դեմ, սակայն Հայաստանի հետ խաղին նրա մասնակցության վերաբերյալ որոշումը դեռ հաստատված չէ։
Երկու տուրից հետո C2 խմբում վեց միավորով առաջատարն է Չեռնոգորիան։ Հայաստանն ունի երեք միավոր, իսկ Կիպրոսն ու Լատվիան՝ մեկական։ Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ Կիպրոսի հարկի տակ։
C2 խմբի աղյուսակը
- Չեռնոգորիա — 6 միավոր
- Հայաստան — 3
- Կիպրոս — 1
- Լատվիա — 1