SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Կիպրոսը հրապարակել է Ազգերի լիգայի իր կազմը՝ 27 խաղացող և երեք նորեկ՝ Հայաստանի դեմ խաղից առաջ


Կիպրոսը հրապարակել է Ազգերի լիգայի իր կազմը՝ 27 խաղացող և երեք նորեկ՝ Հայաստանի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլ

Կիպրոսի հավաքականը հրապարակել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին չորս հանդիպումների հայտացուցակը։ Ապոստոլոս Մանցիոսի թիմը Հայաստանի հավաքականի մրցակիցներից մեկն է C2 խմբում։

Կիպրոսի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել է 27 ֆուտբոլիստ։ Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել միանգամից երեք խաղացողներ՝ Մարկուս Էդվարդսը, Լեոնիդաս Կոնոմիսը և Նիկոլաս Ցարուլլան։

Կիպրոսի հավաքականը սեպտեմբեր-հոկտեմբերյան հանդիպումների նախապատրաստությունը կսկսի սեպտեմբերի 21-ին։ 11 օրվա ընթացքում թիմը կանցկացնի չորս հանդիպում։

Սեպտեմբերի 25-ին կիպրոսցիներն արտագնա խաղում կմրցեն Չեռնոգորիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Լատվիայի հետ։ Դրանից հետո թիմը կվերադառնա Կիպրոս, որտեղ հոկտեմբերի 2-ին կընդունի Հայաստանի հավաքականին GSP մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը՝ 19:00-ին։ Հոկտեմբերի 5-ին Կիպրոսը սեփական հարկի տակ կմրցի նաև Լատվիայի հետ։

Երևանի «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսը, չնայած Հայաստանի առաջնությունում արդյունավետ մեկնարկին, հավաքական չի հրավիրվել։ 25-ամյա ֆուտբոլիստը 7 խաղում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Կիպրոսի հավաքականի կազմը Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի համար

Դարպասապահներ.

  • Ժոել Մալլ — «Յանգ Բոյզ»
  • Նեոֆիտոս Միխայել — «Ունիվերսիտատյա» Կլուժ
  • Ֆաբիանո Ֆրեյտաս — «Օմոնիա»
  • Անդրեաս Պարասկևաս — ԱԵԿ Լառնակա

Պաշտպաններ.

  • Կոնստանտինոս Լաիֆիս — ԱՊՕԵԼ
  • Կոստաս Պիլեաս — ԱԵԿ Լառնակա
  • Խրիստոս Սիելիս — ՕՖԻ
  • Կոնստանտինոս Սոտիրիու — «Կորոնա» Կելցե
  • Անդրեաս Սիիկկիս — «Ապոլոն» Լիմասոլ
  • Լեոնիդաս Կոնոմիս — «Ապոլոն» Լիմասոլ
  • Նիկոլաս Պանայոտու — «Ուտրեխտ»
  • Նիկոլաս Ցարուլլա — «Նոթս Քաունթի»

Կիսապաշտպաններ.

  • Գրիգորիս Կաստանոս — «Վերոնա»
  • Կոստակիս Արտիմատաս — «Անորտոսիս»
  • Խարալամբոս Կիրիակու — ԱԵԿ Լառնակա
  • Հեկտոր Կիպրիանու — «Ուոթֆորդ»
  • Իոաննիս Կոստի — «Լևադիակոս»
  • Պանայոտիս Անդրեու — «Օմոնիա»

Հարձակվողներ.

  • Իոաննիս Պիտտաս — ԲԿՄԱ Սոֆիա
  • Լոիզոս Լոիզու — «Ցրվենա Զվեզդա»
  • Մարինոս Ցիոնիս — ՈւՏԱ Արադ
  • Անդրոնիկոս Կակուլլիս — «Օմոնիա»
  • Անգելոս Նեոֆիտու — «Օմոնիա»
  • Ստավրոս Գեորգիու — ԱՊՕԵԼ
  • Մարկուս Էդվարդս — «Բերնլի»

Հավաքականի ամենանշանավոր նորեկը անգլիական «Բերնլին» ներկայացնող Մարկուս Էդվարդսն է։ Նրանից բացի, ազգային հավաքականում նորամուտի հնարավորություն են ստացել պաշտպաններ Լեոնիդաս Կոնոմիսը և Նիկոլաս Ցարուլլան։

Հայաստանի և Կիպրոսի հավաքականները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին Նիկոսիայում։ Այս երկու թիմերից բացի, Ազգերի լիգայի C2 խմբում հանդես են գալիս նաև Լատվիան և Չեռնոգորիան։

Cyprus Roster


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։