«Կիլիկիան» ջախջախեց լիտվական թիմին ՈւԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական «Կիլիկիան» հաջող մեկնարկեց ՈւԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի որակավորման նախնական փուլում։ Առաջին խաղում թիմը վստահ հաղթանակ տարավ լիտվական «Տերա Վիլնյուսի» նկատմամբ։
Երևանում կայացած հանդիպումն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով՝ 5:0 հաշվով։ «Կիլիկիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Յավրյանը, իսկ մեկական գոլ խփեցին Առաքելյանը, Ալավերդյանն ու Կոստենկովը։
Հաջորդ հանդիպումը «Կիլիկիան» կանցկացնի հունիսի 20-ին՝ էստոնական «Հյումաայի» դեմ։ Հենց այդ խաղը վճռորոշ կլինի խմբում առաջին տեղը գրավելու և որակավորման հիմնական փուլ դուրս գալու համար։
Հիշեցնենք, որ նախնական փուլի հանդիպումներն անցկացվում են Երևանում։ ՈւԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթը սիրողական թիմերի մրցաշար է, որին մասնակցում են Եվրոպայի երկրների սիրողական առաջնությունների ներկայացուցիչները։
Այս խաղարկությունում Հայաստանը ներկայացնում է «Կիլիկիան»՝ Սիրողական Ա լիգայի չեմպիոնը։