Կարեն Խաչանովը Պեկինի ATP 500 մրցաշարի մեկնարկում հաղթեց աշխարհի 5-րդ ռակետին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական ծագումով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել China Open մրցաշարի երկրորդ շրջան։
Մեկնարկային խաղում Խաչանովը 1 ժամ 13 րոպեում հաղթեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին, որը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 6:3, 6:3 հաշվով։
Խաչանովն իրացրեց չորս բրեյք-փոյնթից երեքը և մրցակցին թույլ չտվեց վաստակել իր մատուցումը վերցնելու ոչ մի հնարավորություն։
Հաջորդ շրջանում Կարենի մրցակիցը կլինի Ալեքս Մոլչան — Արթյուր Ռինդերկնեշ հանդիպման հաղթողը։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Խաչանովն արդեն հաղթել էր Օժե-Ալյասիմին US Open-ում։