Հայտնի է դարձել RAF 09 մրցաշարի ամբողջական քարտը՝ Ծառուկյանի մասնակցությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի է դարձել ազատ ոճի ըմբշամարտի RAF 09 մրցաշարի ամբողջական քարտը, որը կանցկացվի մայիսի 30-ին Դալասում։
Երեկոյի գլխավոր մենամարտում տեղի կունենա ծանրքաշայինների գոտեմարտ. օլիմպիական չեմպիոն և UFC-ի գործող մարտիկ Գեյբլ Սթիվենսոնը կհանդիպի UFC-ի նախկին մարտիկ Ալեքսանդր Ռոմանովին։
Մրցաշարին կմասնակցեն նաև Քոլբի Քովինգթոնը, Քրիս Վայդմանը, Մերաբ Դվալիշվիլին և Արման Ծառուկյանը։
Հատկանշական է, որ Ծառուկյանը հայտավորված է նախնական քարտում և կբացի մրցաշարը Քիլոն Ջիմիսոնի դեմ գոտեմարտով։ Միևնույն ժամանակ արդեն հայտնի է, որ RAF 10-ում Արմանին սպասվում է աղմկահարույց մենամարտ Թոնի Ֆերգյուսոնի դեմ։
RAF 09-ի ամբողջական քարտը.
Գեյբլ Սթիվենսոն — Ալեքսանդր Ռոմանով
Քոլբի Քովինգթոն — Քրիս Վայդման
Քայլ Սնայդեր — Գիվի Մաչարաշվիլի
Մերաբ Դվալիշվիլի — Ֆրենկի Էդգար
Ռեալ Վուդս — Իբրահիմ Իլյասով
Ջեյսոն Նոլֆ — Մինտո
Փարքեր Կեկեյսեն — Գեորգիոս Կուգումցիդիս
Զեյն Ռեզերֆորդ — Թումուր-Օչիրին Թուլգա
Բաջրանգ Պունիա — Ռիջ Լովեթ
Լյուսիա Գուզման — Քեմերոն Գուերին
Արման Ծառուկյան — Քիլոն Ջիմիսոն

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0