2026 թվականի Ասիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի առաջին օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 30-ին Ճապոնիայի Նագոյա քաղաքում մեկնարկել են 2026 թվականի Ասիական խաղերի ըմբշամարտի մրցումները։
Մրցումային առաջին օրը մեդալներ են խաղարկվել հունահռոմեական ըմբշամարտի երեք քաշային կարգերում՝ մինչև 67, 87 և 130 կգ, ինչպես նաև կանանց ըմբշամարտի մինչև 68 կգ քաշային կարգում։
Ճապոնիայի հավաքականը նվաճել է երկու ոսկե մեդալ։ Եվս մեկական ոսկի են նվաճել Ուզբեկստանի և Իրանի ներկայացուցիչները։
Ասիական խաղեր-2026․ ըմբշամարտի առաջին օրվա արդյունքները
Հունահռոմեական ըմբշամարտ
Մինչև 67 կգ
-
Այթժան Խալմախանով (Ուզբեկստան)
-
Կյոտարո Սոգաբե (Ճապոնիա)
-
Ռազզակ Բեյշեկեև (Ղրղզստան) և Մեյրժան Շերմախանբեթ (Ղազախստան)
Մինչև 87 կգ
-
Տայզո Յոշիդա (Ճապոնիա)
-
Ասան Ժանիշով (Ղրղզստան)
-
Ժալգասբայ Բերդիմուրադով (Ուզբեկստան) և Սունիլ Կումար (Հնդկաստան)
Մինչև 130 կգ
-
Ամին Միրզազադե (Իրան)
-
Ռաֆայել Ցիցուաշվիլի (Ուզբեկստան)
-
Մենգ Ռինգժե (Չինաստան) և Կիմ Մին-Սեոկ (Հարավային Կորեա)
Կանանց ըմբշամարտ
Մինչև 68 կգ
-
Ամի Իշիի (Ճապոնիա)
-
Պակ Սոլ-գում (Հյուսիսային Կորեա)
-
Մեերիմ Ժումանազարովա (Ղրղզստան) և Լոնգ Ջիա (Չինաստան)