«Интер» без Мхитаряна обыграл «Кальяри»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ինտերը» հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ Իտալիայի Ա Սերիայի երկրորդ տուրում։ Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով։ Խաղի միակ գոլը խփեց միլանյան թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն։
Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չեկավ։ Հիշեցնենք, որ առաջնության առաջին տուրը հայ կիսապաշտպանը բաց էր թողել որակազրկման պատճառով։
«Ինտերի» մեկնարկային կազմում կիսապաշտպանության կենտրոնում խաղացին Պետար Սուչիչը, Հաքան Չալհանօղլուն և Նիկոլո Բարելան։ Հանդիպման ընթացքում փոխարինման դուրս եկան Կերտիս Ջոնսը և Պյոտր Զելինսկին, իսկ Ստանկովիչն ու Մխիթարյանը մնացին պահեստայինների թվում։
Այսպիսով, Մխիթարյանը Ա Սերիայի նոր մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել։