SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գոռ Մինասյանը 2026 թվականի Ասիական խաղերում գերծանր քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել


Գոռ Մինասյանը 2026 թվականի Ասիական խաղերում գերծանր քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել
Ծանրամարտ

Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը Ճապոնիայում անցկացվող 2026 թվականի Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել։ Մինասյանը երրորդ տեղն է զբաղեցրել 110 կգ-ից բարձր քաշային կարգում։

Երկամարտի արդյունքում 31-ամյա մարզիկը ցույց է տվել 440 կգ արդյունք։ Մինասյանը պոկում վարժությունում բարձրացրել է 205 կգ, իսկ հրում վարժությունում՝ 235 կգ՝ երկու վարժություններում էլ զբաղեցնելով երրորդ տեղը։

Մրցումների հաղթող է դարձել իրանցի Ալի Դավուդին, որը երկամարտում հավաքել է 466 կգ՝ 206 կգ պոկում և 260 կգ հրում։ Ընդամենը մեկ կիլոգրամով նրան զիջել է Իրաքի ներկայացուցիչ Ալի Ամմարը, որը ցույց է տվել 465 կգ արդյունք (219+246)։

+110 կգ, Ասիական խաղեր-2026

  1. Ալի Դավուդի (Իրան) — 466 կգ (206+260)

  2. Ալի Ամմար (Իրաք) — 465 կգ (219+246)

  3. Գոռ Մինասյան (Բահրեյն) — 440 կգ (205+235)

Այսպիսով, Դավուդին ցույց է տվել 5 կգ-ով ավելի բարձր արդյունք, քան այն ցուցանիշը, որով հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը 2025 թվականին նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 461 կգ։

Ստեղծված իրավիճակը հատկապես հետաքրքիր է դարձնում առաջիկա աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարը։ Մրցաշարը մեկնարկելու է հոկտեմբերի 27-ին, իսկ մասնակցել է նախատեսում նաև լեգենդար վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն։ Եթե նա դուրս գա մրցահարթակ, ամենածանր քաշային կարգում մեդալների համար պայքարը կլինի էլ ավելի թեժ։

Հայաստանի համար հետաքրքիր է նաև մինչև 110 կգ քաշային կարգը, որտեղ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը աշխարհի առաջնությունում մրցելու է Գարիկ Կարապետյանի հետ։ Ասիական խաղերում Ջուրաևը ցույց է տվել ֆենոմենալ 423 կգ արդյունք (197+226)։

2026 թվականի Ասիական խաղերի ծանրամարտի բոլոր հաղթողները

Տղամարդիկ

  • 60 կգ — Յան Յան (Չինաստան)

  • 65 կգ — Պակ Մյոն Ջին (ԿԺԴՀ)

  • 70 կգ — Ռի Վոն Ջու (ԿԺԴՀ)

  • 75 կգ — Ռահմատ Էրվին Աբդուլլա (Ինդոնեզիա)

  • 85 կգ — Ռո Կվան Ռյոլ (ԿԺԴՀ)

  • 95 կգ — Ալի Ալիպուր (Իրան)

  • 110 կգ — Ակբար Ջուրաև (Ուզբեկստան)

  • +110 կգ — Ալի Դավուդի (Իրան)

Կանայք

  • 49 կգ — Ռի Սոն Գըմ (ԿԺԴՀ)

  • 53 կգ — Կան Հյոն Գյոն (ԿԺԴՀ)

  • 57 կգ — Օ Կվան Օկ (ԿԺԴՀ)

  • 61 կգ — Յան Լյույուե (Չինաստան)

  • 69 կգ — Սոն Կուկ Հյան (ԿԺԴՀ)

  • 77 կգ — Հե Ժենսյու (Չինաստան)

  • 86 կգ — Ու Յան (Չինաստան)

  • +86 կգ — Լի Վենվեն (Չինաստան)


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։