Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտերի» մրցաշրջանի վերջին տնային խաղի լավագույն ֆուտբոլիստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտերի»՝ Ա Սերիայի այս մրցաշրջանի վերջին տնային հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Ինտերը», արդեն չեմպիոնի կարգավիճակով, ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ՝ 1։1։ Հայ կիսապաշտպանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ինտերը» հաշիվը բացեց 47-րդ րոպեին՝ Անդրեաս Էդմունդսենի ինքնագոլից հետո, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ 90+1-րդ րոպեին Կիրոն Բոուին խփեց պատասխան գոլը և «Վերոնային» պարգևեց ոչ-ոքի։
Չնայած վերջնական արդյունքին՝ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրեց ամենաակտիվ հանդիպումներից մեկը։ SofaScore-ի տվյալներով՝ Հենրիխը ստացել է 7,5 գնահատական և դարձել հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վերոնայի» դեմ խաղում
Խաղաժամանակ՝ 90+ րոպե
Հարվածներ՝ 6 (xG՝ 1.02)
Կարևոր փոխանցումներ՝ 2
Ճշգրիտ փոխանցումներ՝ 66 (89%)
Հաջող դրիբլինգ՝ 1-ը 4-ից
Գնդակի կորուստներ՝ 13
Գնդակի առաջխաղացում դրիբլինգով՝ 25
Խլումներ՝ 1
Գնդակի վերադարձներ՝ 5
Մենապայքարներ՝ 3-ը 6-ից
Օդային մենապայքարներ՝ 1-ը 1-ից
SofaScore-ի գնահատական՝ 7,5
Մխիթարյանի համար այս հանդիպումը կարող է լինել «Ինտերի» կազմում վերջին տնային խաղերից մեկը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընթացիկ մրցաշրջանը կարող է դառնալ 37-ամյա հայ ֆուտբոլիստի կարիերայի վերջինը, սակայն նա դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Չնայած տարիքին՝ Մխիթարյանը շարունակում է կարևոր դեր խաղալ թիմում և մնում է «Ինտերի» կիսապաշտպանության ամենակայուն ֆուտբոլիստներից մեկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0