SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գառնիկ Չոլակյան — Եվրոպայի 2026 թ. առաջնության արծաթե մեդալակիր ծանրամարտում


Գառնիկ Չոլակյան — Եվրոպայի 2026 թ. առաջնության արծաթե մեդալակիր ծանրամարտում
Ծանրամարտ 💬 Comment

Հայ ծանրամարտիկ Գառնիկ Չոլակյանը նվաճել է 2026 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը և Հայաստանի հավաքականին բերել մրցաշարի առաջին մեդալը։

Մրցումները անցկացվում են Բաթումի քաղաքում, որտեղ Չոլակյանը հանդես եկավ մինչև 60 կգ քաշային կարգում։ Հայ մարզիկը ցուցադրեց բարձր մակարդակ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը թե՛ պոկումում, թե՛ հրումում։ Երկամարտի ընդհանուր հաշվարկով նա գրանցեց 274 կգ արդյունք (124 կգ պոկում + 150 կգ հրում)։

Հարկ է նշել, որ նախորդ Եվրոպայի առաջնության համեմատ Չոլակյանը բարելավել է իր արդյունքը․ 2025 թվականին նա դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ այժմ բարձրացավ մեկ աստիճան վերև։

Ոսկե մեդալը նվաճեց Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ռուսև-ը, որը 275 կգ արդյունքով (120+155) դարձավ Եվրոպայի վեցակի չեմպիոն։ Բրոնզե մեդալը բաժին հասավ Թուրքիայի մարզիկ Յիգիտ Էրդողան-ին՝ 269 կգ (121+148) արդյունքով։

Ռուսևը պոկումից հետո զբաղեցնում էր 6-րդ տեղը, սակայն հրումում երրորդ փորձով կարողացավ բարձրացնել անհրաժեշտ 155 կգ-ը և ընդամենը 1 կգ-ով գերազանցել Չոլակյանին։

Վերջնական արդյունքներ (60 կգ, տղամարդիկ)

  • Անգել Ռուսև (Բուլղարիա) — 275 կգ (120+155)
  • Գառնիկ Չոլակյան (Հայաստան) — 274 կգ (124+150)
  • Յիգիտ Էրդողան (Թուրքիա) — 269 կգ (121+148)

Այսօր Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա նաև Ալեքսանդրա Գրիգորյան-ը (58 կգ, կանայք)։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։