Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Հունգարիայի դեմ հանդիպման համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հրապարակել է իր վերջնական հայտացուցակը՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի Հունգարիայի դեմ խաղի համար։ Նախնական ցուցակից դուրս են մնացել պաշտպան Արսեն Սադոյանը և կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը՝ գլխավոր մարզչի որոշմամբ, ինչպես նաև վնասված Էդգար Սևիկյանը։
Հունգարիա — Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Բուդապեշտում։
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը
Դարպասապահներ
Հենրի Ավագյան («Փյունիկ»), Օգնեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)
Պաշտպաններ
Կամո Օհանեսյան («Արարատ-Արմենիա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Սթեփա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա),
Նաիր Տիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Դավիթ Դավթյան («Ռոտոր», Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Ուգոչուկվու Քրիստուս Իվու («Ռուբին», Ռուսաստան), Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»)
Հարձակվողներ
Լուկաս Սելարայան («Ատլետիկո Բելգրանո», Արգենտինա), Գրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյունխենգլադբախ», Գերմանիա), Տիգրան Բարսեղյան («Սլովան», Սլովակիա), Արթուր Միրանյան («Բնեյ Սախնին», Իսրայել), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»)
