SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ՀՖՖ-ն հաղթել է «Լոկոմոտիվին» CAS-ում. միլիոնավոր եվրոների փոխհատուցման պահանջները մերժվել են


ՀՖՖ-ն հաղթել է «Լոկոմոտիվին» CAS-ում. միլիոնավոր եվրոների փոխհատուցման պահանջները մերժվել են
Ֆուտբոլ

Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ամբողջությամբ մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի և Քանանյանների հայցը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ։

Դատարանի որոշմամբ՝ չեն բավարարվել ՀՖՖ-ի դեմ ներկայացված բոլոր ֆինանսական պահանջները։ «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն Ֆեդերացիայից պահանջում էր 2 012 229 եվրո՝ որպես ենթադրյալ ուղղակի վնասի փոխհատուցում, ինչպես նաև 1 445 000 եվրո՝ որպես ենթադրյալ բաց թողնված շահույթ։

Բացի այդ, Քանանյանները պահանջում էին ևս 1 400 000 եվրո՝ որպես ենթադրյալ բարոյական վնասի փոխհատուցում։ Ընդհանուր առմամբ, պահանջների գումարը գերազանցում էր 4,8 միլիոն եվրոն, սակայն CAS-ը հիմքեր չի գտել դրանք բավարարելու համար։

Գործը կապված է հայկական ֆուտբոլում պայմանավորված խաղերի վերաբերյալ աղմկահարույց գործի հետ։ 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստում կարգապահական կոշտ միջոցներ էին կիրառվել մի շարք ակումբների և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այդ ժամանակ պայմանավորված խաղերի պատճառով որակազրկվել էին հինգ ակումբ՝ «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» և «Երևանը», ինչպես նաև 58 անձ։

ՀՖՖ-ն ընդգծում է, որ գործել է իր կանոնադրական և կարգապահական լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով համապատասխան վարույթներ և կիրառելով կարգապահական միջոցներ։

Ավելի ուշ՝ 2022 թվականի հունիսի 28-ին, ՀՖՖ 22-րդ հերթական ժողովի որոշմամբ դադարեցվել էր «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի անդամակցությունը Ֆեդերացիային։ CAS-ն ավելի վաղ արդեն հաստատել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաչափ է գործել՝ դադարեցնելով ակումբի անդամակցությունը։

Լոզանի արբիտրաժի նոր վճիռը ՀՖՖ-ի հերթական հաղթանակն է այս գործով․ դատարանը ամբողջությամբ մերժել է նաև Ֆեդերացիայի դեմ ներկայացված փոխհատուցման բոլոր պահանջները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը պայմանավորված խաղերի և սպորտում ցանկացած անբարեխիղճ երևույթի դեմ պայքարում։ Ֆեդերացիան պատրաստվում է շարունակել ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ նման դեպքերը բացառելու և մեղավորներին իր իրավասությունների շրջանակում պատասխանատվության ենթարկելու համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։