SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էլիդա Քոչարյանը Հայաստանին պարգևեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առաջին մեդալը


Էլիդա Քոչարյանը Հայաստանին պարգևեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առաջին մեդալը
Բռնցքամարտ

Մինչև 65 կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Հայաստանի հավաքականի համար ապահովեց առաջին մեդալը Սոֆիայում ընթացող 2026 թվականի Եվրոպայի առաջնությունում։

Քառորդ եզրափակիչ մենամարտում Քոչարյանը ժամանակից շուտ հաղթեց Ռումինիայի ներկայացուցիչ Անդրա Նիկոլետային։ Մենամարտը դադարեցվեց երկրորդ ռաունդում։

Հայ մարզուհու համար սա արդեն երրորդ հաղթանակն էր մրցաշարում և երկրորդը՝ ժամանակից շուտ։ Ավելի վաղ Քոչարյանը հաղթել էր Իսպանիայի և Ալբանիայի ներկայացուցիչներին։

Կիսաեզրափակիչ դուրս գալով՝ Հայաստանի ներկայացուցիչն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Եզրափակիչի ուղեգրի համար Քոչարյանը կմրցի ռուսաստանցի Ազալիա Ամինևայի հետ։ Կիսաեզրափակիչ մենամարտը կկայանա սեպտեմբերի 23-ին։

Այսօր Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում հանդես կգան նաև Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայացուցիչներ՝ Դավիթ Չալոյանը և Ռուդոլֆ Գարբոյանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։