Էդուարդ Սպերցյանը Sofascore-ի վարկածով ընդգրկվել է Ազգերի լիգայի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ընդգրկվել է Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ ըստ Sofascore վիճակագրական հարթակի։
Չեռնոգորիայի դեմ խաղում կիսապաշտպանը ստացել է 8,6 գնահատականը՝ իր դիրքի ֆուտբոլիստների շրջանում լավագույն ցուցանիշներից մեկը։ Սպերցյանը նաև աչքի է ընկել գեղեցիկ գոլով՝ դիպուկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը տուգանային հրապարակի սահմաններից դուրս։
Հայաստանի հավաքականի ավագը հանդիպման ամենաակտիվ ֆուտբոլիստներից էր։ Նա կատարել է 12 հարված, տվել 3 առանցքային փոխանցում և խաղընկերների համար ստեղծել մեկ ակնհայտ գոլային պահ։
Տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև Լամին Յամալը, Ժոաո Ֆելիքսը, Էնթոնի Գորդոնը, Դիոգու Կոշտան, Նիկո Էլվեդին և այլ ֆուտբոլիստներ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը երկրորդ տուրն անընդմեջ ընդգրկվում է Sofascore-ի խորհրդանշական հավաքականում։ Առաջին տուրից հետո այնտեղ տեղ էր գտել պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը գոլ էր խփել Լատվիայի դեմ հաղթական խաղում՝ 2:0։
