SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու քանակով առաջատարն է


Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու քանակով առաջատարն է
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի հավաքականի ավագ և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում ութերորդ անգամ ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում։

Սպերցյանը հայտնվել է ՌՊԼ-ի 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականում «Կրասնոդարի»՝ Տոլյատիի «Ակրոնի» դեմ հաղթական խաղից հետո։ Հանդիպումը կայացել է կիրակի և ավարտվել է 1:0 հաշվով՝ կրասնոդարյան թիմի օգտին։ Հենց Սպերցյանն է գոլային փոխանցում կատարել Ջոն Կորդոբային, որը խփել է հանդիպման միակ գոլը։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։

Ընդհանուր առմամբ, 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են «Կրասնոդարի» միանգամից չորս ֆուտբոլիստներ՝ Ստանիսլավ Ագկացևը, Վիտոր Տորմենան, Էդուարդ Սպերցյանը և Ջոն Կորդոբան։

ՌՊԼ-ի 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականը հետևյալն է.

Դարպասապահ
Ստանիսլավ Ագկացև — «Կրասնոդար»

Պաշտպաններ
Կիրիլ Պեչենին — «Կռիլյա Սովետով»
Ֆերնանդո Կոստանցա — «Կռիլյա Սովետով»
Վիտոր Տորմենա — «Կրասնոդար»
Իգոր Դիվեև — «Զենիթ»

Կիսապաշտպաններ
Ռուսլան Մագալ — «Սոչի»
Կիրիլ Կրավցով — «Սոչի»
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար»
Վելդին Խոջա — «Ռուբին»
Ռոնալդո — «Ռոստով»

Հարձակվող
Ջոն Կորդոբա — «Կրասնոդար»

Сборная тура РПЛ


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։