SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ջանես Նազարյանը դարձավ Եվրոպայի U17 չեմպիոն՝ մրցաշարի ընթացքում անհավանական 37:0 հաշվով


Ջանես Նազարյանը դարձավ Եվրոպայի U17 չեմպիոն՝ մրցաշարի ընթացքում անհավանական 37:0 հաշվով
Ըմբշամարտ 💬 Comment

Հայ ըմբիշ Ջանես Նազարյանը նվաճեց ոսկե մեդալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի U17 առաջնությունում, որն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում։

Մինչև 71 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը 4:0 հաշվով հաղթեց վրացի ըմբիշ Ռամազ Բասիլիային և դարձավ մինչև 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։

Նազարյանի համար սա հերթական խոշոր հաջողությունն է միջազգային ասպարեզում։ U17 մակարդակում նա արդեն ունի աշխարհի առաջնության ոսկե մեդալ, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունների արծաթե և ոսկե մեդալներ։

Հատկապես տպավորիչ էր հայ ըմբիշի ճանապարհը դեպի տիտղոսը Բուլղարիայում։ Ամբողջ մրցաշարի ընթացքում Նազարյանը մրցակիցներին չզիջեց ոչ մի միավոր։ Նա հերթականությամբ հաղթեց Ռումինիայի ներկայացուցչին՝ 6:0, Մոլդովայի ըմբիշին՝ 8:0, Ռուսաստանի ներկայացուցչին՝ 9:0, Իտալիայի ըմբիշին՝ 10:0, իսկ եզրափակիչում առավելության հասավ Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ 4:0։

Ջանես Նազարյանի ընդհանուր հաշիվը մրցաշարում կազմեց 37:0։

ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Նազարյանի ոսկին դարձավ Հայաստանի հավաքականի արդեն վեցերորդ մեդալը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի U17 առաջնությունում և հայկական թիմի երկրորդ ոսկին այս մրցաշարում։

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Վահե Հովեյանը՝ մինչև 80 կգ քաշային կարգում։ Արծաթե մեդալ էր նվաճել Զավեն Մեժլումյանը՝ մինչև 65 կգ քաշային կարգում, իսկ բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արարատ Ավետիսյանը, Գեղամ Եղիազարյանը և Վազգեն Վարդանյանը։

Հայաստանին առջևում սպասվում է ևս մեկ եզրափակիչ․ մինչև 92 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարի Ալեքսան Շալջյանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։