SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դոմի Ժորես Մասումուն երեք տարի անց վերադարձել է Կոնգոյի հավաքական


Դոմի Ժորես Մասումուն երեք տարի անց վերադարձել է Կոնգոյի հավաքական
Ֆուտբոլ

«Ալաշկերտի» վինգեր Դոմի Ժորես Մասումուն լրացուցիչ հրավեր է ստացել Կոնգոյի հավաքական՝ մասնակցելու 2027 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման առաջիկա հանդիպումներին։

23-ամյա ֆուտբոլիստը երկարատև դադարից հետո վերադառնում է ազգային հավաքական։ Մասումուն վերջին անգամ Կոնգոյի հավաքական էր հրավիրվել երեք տարի առաջ։ Նա ազգային թիմի կազմում անցկացրել է երեք հանդիպում։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բարձր արդյունավետություն է ցուցադրում Հայաստանի առաջնությունում։ «Ալաշկերտի» կազմում նա խփել է վեց գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Այսպիսով, Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման առաջիկա հանդիպումներին կարող են մասնակցել Հայաստանի առաջնության ակումբները ներկայացնող հինգ ֆուտբոլիստներ․

  • Մոզամբիկ․ Բրունո Ուիլսոն («Արարատ-Արմենիա»), Վիտի («Փյունիկ»),
  • Սիեռա Լեոնե․ Իբրահիմ Սիսեյ («Ալաշկերտ»),
  • Կոնգո․ Դոմի Ժորես Մասումու («Ալաշկերտ»),
  • Կոմորյան Կղզիներ․ Ադել Անիզմատի-Աբադու («Արարատ»)։

Չադի հավաքականը, որի կազմում հանդես է գալիս «Գանձասարի» հարձակվող Բերտրան Մանին, չկարողացավ հաղթահարել որակավորման նախնական փուլը և չի շարունակի պայքարը Աֆրիկայի ազգերի գավաթի ուղեգրի համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։