SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ռանոսի դեբյուտը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով


Ռանոսի դեբյուտը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Իսպանիայի Սեգունդայի երկրորդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ հանդիպմանը։ Ինչպես հայտնում է «Տեներիֆեի» պաշտոնական էջը, ֆուտբոլիստը բաց կթողնի խաղը մկանային անհանգստության պատճառով։

Իսպանացի լրագրողների տեղեկություններով՝ Ռանոսի մոտ դեռ պահպանվում են նաև կոճի հետ կապված խնդիրները, որոնք նրան անհանգստացնում են ամռան սկզբից։ Վնասվածքի պատճառով հարձակվողը կարող է բացակայել թիմի կազմում մի քանի շաբաթ։

Գրանտ-Լեոն Ռանոսի մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին նույնպես դեռ հարցականի տակ է։

Հիշեցնենք՝ այս ամառ Ռանոսը տեղափոխվեց «Տեներիֆե», սակայն մինչ այժմ նոր ակումբի կազմում ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել։ Սեգունդայի մեկնարկային տուրում հարձակվողը մնաց պահեստայինների նստարանին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։