SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Տուլայի «Արսենալ»


Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Տուլայի «Արսենալ»
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը կարիերան կշարունակի Տուլայի «Արսենալում»։ 28-ամյա ֆուտբոլիստի՝ Վոլգոգրադի «Ռոտորից» տեղափոխության մասին հայտարարվել է պաշտոնապես։

Դավիդյանի նոր թիմը նույնպես հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում։ Տուլայի ակումբի գլխավոր մարզիչը Դմիտրի Գունկոն է։

Անցած մրցաշրջանում Դավիդյանը «Ռոտորի» կազմում աչքի ընկնող ֆուտբոլիստներից մեկն էր։ Հայ կիսապաշտպանը 27 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Վոլգոգրադյան թիմը պայքարում էր ՌՊԼ դուրս գալու համար, սակայն անցումային խաղերում զիջեց «Ակրոնին»։

Նշենք, որ Դավիդյանը վերջերս վերադարձել է Հայաստանի ազգային հավաքական։ Կիսապաշտպանը հրավիրվել է ազգային թիմի հունիսյան ընկերական հանդիպումներին՝ Ղազախստանի և Մոլդովայի դեմ։

Հայաստանի հավաքականը հունիսի 6-ին կմրցի Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։