SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դավիթ Չալոյանը Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի Գրան պրիում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ


Դավիթ Չալոյանը Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի Գրան պրիում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+90 կգ) Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի Գրան պրիում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը վստահորեն դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչ մենամարտում Չալոյանը հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Դելիլ Յազգանին։

Հայ բռնցքամարտիկը նկատելի առավելություն ուներ բոլոր ռաունդներում և հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ։ Այս հաջողության շնորհիվ Չալոյանն ապահովել է իր տեղը պատվո հարթակում և կշարունակի պայքարը եզրափակիչ դուրս գալու համար։

Կիսաեզրափակիչում Դավիթ Չալոյանը կմրցի Անգլիայի ներկայացուցիչ Աչուշին Քլինթոնի հետ։ Քառորդ եզրափակիչում բրիտանացի բռնցքամարտիկը հաղթել էր Փարիզի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլիին։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ մինչև 70 կգ քաշային կարգում հանդես եկող Արարատ Հարությունյանը, պայքարն ավարտել է քառորդ եզրափակիչում։ Նա պարտվել է Ավստրիայի ներկայացուցիչ Արսեն Չաբյանին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։