Դանիել Համբարձումովը գոլ և գոլային փոխանցում է կատարել «Կրասնոդար U19»-ի՝ «Սպարտակի» դեմ հաղթական խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ19 երիտասարդական հավաքականի վինգեր Դանիել Համբարձումովը շարունակում է վառ կերպով իրեն դրսևորել Ռուսաստանի երիտասարդական լիգայում։
«Կրասնոդար U19»-ի 18-ամյա ֆուտբոլիստը արդյունավետ գործողություններով աչքի է ընկել «Սպարտակի» դեմ խաղում։ Համբարձումովը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ և կատարել գոլային փոխանցում, իսկ նրա թիմը վստահ հաղթանակ է տարել 3։0 հաշվով։
ԳՈԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ․
Դանիելի համար այս մրցաշրջանը հատկապես հաջող է ընթանում։ Անցկացրած ութ խաղից հետո նրա հաշվին արդեն կա 7 գոլ և 7 գոլային փոխանցում։ Այս պահին Համբարձումովը միաժամանակ Ռուսաստանի երիտասարդական լիգայի լավագույն ռմբարկուն և լավագույն ասիստենտն է։
Հայ վինգերի հաջող խաղը օգնում է նաև «Կրասնոդար U19»-ին․ թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։
Համբարձումովը մանկուց գտնվում է «Կրասնոդարի» համակարգում և աստիճանաբար դառնում է ակումբի ամենանշանակալի երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։ Միևնույն ժամանակ նա արդեն ունի Հայաստանի պատանեկան հավաքականներում հանդես գալու փորձ՝ սկսած Մ17 թիմից, և իր արդյունավետությամբ ու կայուն խաղով շարունակում է գրավել հայ երկրպագուների ուշադրությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0