SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ըմբշամարտի աշխարհի 2026 թվականի առաջնությունը Բահրեյնից տեղափոխվել է Ղազախստան


Ըմբշամարտի աշխարհի 2026 թվականի առաջնությունը Բահրեյնից տեղափոխվել է Ղազախստան
Ըմբշամարտ 💬 Comment

Ըմբշամարտի տղամարդկանց և կանանց աշխարհի 2026 թվականի առաջնությունները կանցկացվեն ոչ թե Բահրեյնում, այլ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Մրցաշարի անցկացման ժամկետները մնացել են անփոփոխ․ առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը։

Մրցավայրի փոփոխության որոշումը կայացվել է աշխարհում ստեղծված լարված աշխարհաքաղաքական իրավիճակի և Մերձավոր Արևելքում առկա ռազմական դրության ֆոնին։ Այդ պատճառով կազմակերպիչները փոխել են առաջնության անցկացման վայրը՝ պահպանելով նախապես հաստատված ժամկետները։

Աստանան երկրորդ անգամ կընդունի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Ղազախստանի մայրաքաղաքը նախորդ անգամ աշխարհի առաջնության հյուրընկալն էր 2019 թվականին։ Այդ ժամանակ մրցաշարին մասնակցել էր շուրջ 1000 ըմբիշ, ինչի շնորհիվ այն դարձավ վերջին տարիների ամենամարդաշատ աշխարհի առաջնություններից մեկը։

2026 թվականի մրցումները կանցկացվեն «Բարիս Արենայում», որի տարողությունը կազմում է 11 570 հանդիսական։ Արենան Ղազախստանի խոշորագույն մարզական կառույցներից մեկն է և արդեն հյուրընկալել է միջազգային խոշոր մրցաշարեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ըմբշամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Լաս Վեգասում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։