Բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը Սոֆիայում․ առաջին օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 17-ին Սոֆիայում մեկնարկեց տղամարդկանց և կանանց բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը կայացան 1/16 եզրափակիչի մենամարտերը հինգ քաշային կարգերում՝ տղամարդկանց մինչև 55, 70, 85 և 90 կգ, ինչպես նաև կանանց մինչև 65 կգ քաշային կարգերում։
Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս եկան չորս բռնցքամարտիկներ, որոնցից երեքը հաղթանակներ տարան։
Մրցաշարը հաջող սկսեցին Էլիդա Քոչարյանը, Ժիրայր Սարգսյանը և Նարեկ Մանասյանը։ Հայաստանի հավաքականի միակ պարտությունը մեկնարկային օրը կրեց Հարություն Հակոբկոխյանը։
Բացի այդ, մինչև 55 կգ քաշային կարգում Վրաստանի հավաքականը ներկայացրեց Գոռ Այվազյանը, իսկ մինչև 70 կգ քաշային կարգում Ավստրիան ներկայացրեց Արսեն Չաբյանը։ Երկուսն էլ ավարտեցին ելույթները՝ պարտվելով 1/16 եզրափակիչում։
Բուլղարիայի մայրաքաղաքում մրցումները անցկացվում են սեպտեմբերի 17-ից 25-ը։ Առաջնությանը հայտավորված են ավելի քան 400 մարզիկներ՝ շուրջ 40 ազգային ֆեդերացիաներից։ Մեդալներ կխաղարկվեն 20 քաշային կարգերում՝ տասը տղամարդկանց և տասը կանանց։
Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության բոլոր մենամարտերը հասանելի են ուղիղ եթերում Eurovision Sport հարթակում։ Դիտումն անվճար է գրանցումից հետո։
Բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության առաջին օրվա արդյունքները
Կանայք․ 65 կգ․ 1/16 եզրափակիչ
- Սարա Բերամ (Խորվաթիա) — Վալերիա Անդրեևա (Բուլղարիա) — 5:0
- Էլիդա Քոչարյան (Հայաստան) — Մարիանա Սոտո Տորես (Իսպանիա) — 5:0
- Բեատրիսե Ռոզենտալե (Լատվիա) հաղթեց Աալիա Հոպպեմային (Նիդեռլանդներ) | Հոպպեման չի ներկայացել մենամարտին
- Կարոլինե Լաուենբորգ (Դանիա) — Դեսպոինա Մակրի (Հունաստան) — 5:0
- Կրինուցա Անդրա Նիկոլետա Սեբե (Ռումինիա) — Բերֆին Կաբակ (Թուրքիա) — 4:0
- Աննա Յեննի (Շվեյցարիա) — Լորենա Սուրմանիձե (Վրաստան) — 5:0
- Անաստասիա Լուկայիչ (Սերբիա) — Յուլե Վոհե (Գերմանիա) — 5:0
Տղամարդիկ․ 55 կգ․ 1/16 եզրափակիչ
- Մաքսիմ Զիմենկո (Ուկրաինա) — Դենիս Սալոցկիխ (Բելառուս) — 5:0
- Բիլալ Բեննամա (Ֆրանսիա) — Գոռ Այվազյան (Վրաստան) — 5:0
- Սեմիհ Գյումուշ (Թուրքիա) — Արմենիո Ռեյս (Պորտուգալիա) — 5:0
- Աբդուլ Բերտոն (Անգլիա) — Օմիդ Ահմադիսաֆա (փախստականների թիմ) — 5:0
- Վյաչեսլավ Ռոգոզին (Ռուսաստան) տեխնիկական նոկաուտով հաղթեց Տիբոր Կատոնային (Սլովակիա) — RSC, 2-րդ ռաունդ (2:52)
- Նիկոլաս Պավլիկ (Լեհաստան) — Գաբոր Վիրբան (Հունգարիա) — 5:0
- Ժիրայր Սարգսյան (Հայաստան) — Բուլաիզ Նադիր (Բելգիա) — 3:2
- Բաշկիմ Բայոկու (Կոսովո) — Ֆարիդ Խրեյշ (Իսրայել) — 5:0
- Տոմազո Շակկա (Իտալիա) — Նեբիլ Իբրահիմ (Շվեդիա) — 5:0
Տղամարդիկ․ 70 կգ․ 1/16 եզրափակիչ
- Զախարիաս Միլոնաս (Հունաստան) — Ալբան Բեկիրի (Ալբանիա) — 5:0
- Մարկ Լոմակին (Ուկրաինա) — Արսեն Չաբյան (Ավստրիա) — 4:1
- Սերգեյ Կոլդենկով (Ռուսաստան) տեխնիկական նոկաուտով հաղթեց Ֆին Բոսին (Նիդեռլանդներ) — RSC, 3-րդ ռաունդ (2:47)
- Ֆրանկ Մարտինես Բերնադ (Իսպանիա) — Պատրիկ Հյուիթ (Անգլիա) — 5:0
- Ֆաբիան Տոմկիչ (Խորվաթիա) հաղթեց Ժոաու Ֆերեյրային (Պորտուգալիա) | Ֆերեյրան չի ներկայացել մենամարտին
- Ադոլֆ Ստանեկ (Սլովակիա) — Հարություն Հակոբկոխյան (Հայաստան) — 5:0
- Բլագովեստ Նեդելչև (Բուլղարիա) — Ալիմ Նասուֆի (Հյուսիսային Մակեդոնիա) — 5:0
- Դամիան Դուրկաչ (Լեհաստան) — Ալեքսանդր Տրոֆիմչուկ (Լիտվա) — 5:0
- Ֆիլիպ Ձիդա (Սերբիա) — Վասիլե Չեբոտարի (Մոլդովա) — 4:1
- Կելվին Սոկեսա (Չեխիա) — Հորնել Այիտևի (Բելգիա) — 5:0
- Վաձիմ Վաուչոկ (Բելառուս) — Ռանդի Բոտիկալի (Գերմանիա) — 4:1
- Նաբի Իսկանդարով (Ադրբեջան) — Միլոշ Ռոգանովիչ (Չեռնոգորիա) — 4:1
- Կալման Հանկո (Հունգարիա) — Դանիել Ադրիան Գրիգորիե (Ռումինիա) — 3:2
- Գաբրիելե Գուիդի Ռոնտանի (Իտալիա) — Տոմեր Բենի (Իսրայել) — 5:0
- Ջոն Մաքքոնել (Իռլանդիա) — Նեջաթ Էքինջի (Թուրքիա) — 5:0
Տղամարդիկ․ 85 կգ․ 1/16 եզրափակիչ
- Մարվին Գիլարդուցի (Իտալիա) — Յոնաթան Բարաշի (Իսրայել) — 5:0
- Ալեքսեյ Կոկցիկաու (Բելառուս) — Մատվեյ Ռաժբա (Ուկրաինա) — 3:1
- Սեյիդ Սեյիդով (Ադրբեջան) — Իդրիս Լեգանասե (Բելգիա) — 4:1
Տղամարդիկ․ 90 կգ․ 1/16 եզրափակիչ
- Ռամազան Դադաև (Ռուսաստան) — Դին Նվոկեդի Չիմե (Իտալիա) — 4:0
- Նարեկ Մանասյան (Հայաստան) — Լևենտե Կիշ (Հունգարիա) — 5:0
- Արյան Սաեդ Փանահ (XXB) — Պետար Լեսկուր (Խորվաթիա) — 4:1
- Ալեքսեյ Սևոստյանով (Լեհաստան) — Բոգդան Տոլմաչև (Ուկրաինա) — 5:0

