SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնություն հունահռոմեական ըմբշամարտում (2025). Առաջին օրվա արդյունքները


Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնություն հունահռոմեական ըմբշամարտում (2025). Առաջին օրվա արդյունքները Photo: UWW
Ըմբշամարտ

Հունիսի 9-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում մեկնարկեց 2025 թվականի Եվրոպայի առաջնությունը հունահռոմեական ըմբշամարտում՝ մինչև 17 տարեկան պատանիների շրջանում։ Մրցաշարի առաջին օրը որոշվեցին հինգ քաշային կարգերում եզրափակիչ դուրս եկած ըմբիշները՝ 48, 55, 65, 80 և 110 կգ:

Եզրափակիչ դուրս եկան Հայաստանի, Բուլղարիայի, Ռուսաստանի և Վրաստանի երկուական ներկայացուցիչ, ինչպես նաև՝ Ադրբեջանի և Լիտվայի մեկական ըմբիշ:

Հայաստանի հավաքականի կազմում ևս երեք ըմբիշներ պահպանում են բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունը։

Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության հունահռոմեական ըմբշամարտի առաջին օրվա արդյունքներ (հունիսի 9)

48 կգ՝
Մարտին Մանժիկյան (Հայաստան) — Գուրբան Մաժնունով (Ադրբեջան) 6:6 +/−
Գիորգի Մունթչավա (Վրաստան) — Ստանիսլավ Իվանով (Բուլղարիա) 1:2

Եզրափակիչ՝ Մարտին Մանժիկյան (Հայաստան) — Ստանիսլավ Իվանով (Բուլղարիա)

55 կգ՝
Գիորգի Չաչուա (Վրաստան) — Վազգեն Մնացականյան (Հայաստան) 6:5
Մագոմեդ Վարաև (Ֆրանսիա) — Դանիլ Լոժկին (Ռուսաստան) 4:6

Եզրափակիչ՝ Գիորգի Չաչուա (Վրաստան) — Դանիլ Լոժկին (Ռուսաստան)
Վազգեն Մնացականյանը (Հայաստան) կպայքարի բրոնզի համար։

65 կգ՝
Ալվին Թուլինդեր (Շվեդիա) — Ջանես Նազարյան (Հայաստան) 4:10
Յասոն Մարգարիտիդիս (Հունաստան) — Երեկլե Տավբերիձե (Վրաստան) 0:4

Եզրափակիչ՝ Ջանես Նազարյան (Հայաստան) — Երեկլե Տավբերիձե (Վրաստան)

80 կգ՝
Բենեդիկտաս Բուբելևիչուս (Լիտվա) — Նիժաթ Էյլագալիև (Ադրբեջան) 1:1 +/−
Իսմայիլ Բերեքեթ (Թուրքիա) — Սենիկ Վարդանյան (Ռուսաստան) 5:5 −/+

Եզրափակիչ՝ Բենեդիկտաս Բուբելևիչուս (Լիտվա) — Սենիկ Վարդանյան (Ռուսաստան)
Վահե Հովեյան (Հայաստան) կպայքարի բրոնզի համար սփոփիչ գոտեմարտերում։

110 կգ՝
Ռիխադ Իբրահիմլի (Ադրբեջան) — Անատոլի Նովաչենկո (Ուկրաինա) 4:1
Դենիս Լազարով (Բուլղարիա) — Մաքսիմիլիան Լեո (Գերմանիա) 3:1

Եզրափակիչ՝ Ռիխադ Իբրահիմլի (Ադրբեջան) — Դենիս Լազարով (Բուլղարիա)
Գոռ Մխիթարյանը (Հայաստան) կպայքարի բրոնզի համար սփոփիչ գոտեմարտերում։

Telegram Sportaran

Գովազդ

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2025 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։