Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի U17 առաջնություն 2026. մրցաշարի ամբողջական արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 17-ին Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի U17 առաջնությունը։ Մրցաշարի վերջին օրը մեդալներ խաղարկվեցին հինգ քաշային կարգերում՝ մինչև 45, 51, 60, 71 և 92 կգ, ինչից հետո հայտնի դարձան առաջնության բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները։
Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց երեք մեդալով։ Թիմի գլխավոր հաջողությունը Սուրեն Իշխանյանի ոսկե մեդալն էր մինչև 55 կգ քաշային կարգում։ Եվս երկու բրոնզե մեդալ Հայաստանի հավաքականին բերեցին Էրիկ Ղազարյանը՝ մինչև 45 կգ քաշային կարգում, և Ավետիկ Թութխալյանը՝ մինչև 71 կգ քաշային կարգում։
Հայաստանի համար այս արդյունքը կարելի է համարել օրինաչափ։ Նախորդ տարի հայ ըմբիշները նվաճել էին չորս մեդալ, սակայն մնացել էին առանց ոսկու։ Այս անգամ մեդալների թիվն ավելի քիչ էր, բայց թիմը ունեցավ Եվրոպայի չեմպիոն։
Միևնույն ժամանակ, թիմային հաշվարկում Հայաստանը մի փոքր ավելի թույլ հանդես եկավ, քան մեկ տարի առաջ։ Հայաստանի հավաքականը վաստակեց 83 միավոր և զբաղեցրեց 6-րդ տեղը։ Համեմատության համար՝ 2025 թվականին թիմը 107 միավորով զբաղեցրել էր 4-րդ տեղը։
Թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը՝ վաստակելով 163 միավոր։ Ռուս ըմբիշները նվաճեցին երեք ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ։ Ռուսաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձավ հայկական ծագում ունեցող ըմբիշ Սերգեյ Կարմրյանը՝ մինչև 60 կգ քաշային կարգում, իսկ մեկ այլ հայ ըմբիշ՝ Արտյոմ Անանյանը, արծաթե մեդալ նվաճեց մինչև 71 կգ քաշային կարգում։
Երեքական ոսկե մեդալ նվաճեցին նաև Ադրբեջանի ըմբիշները։ Մեկական ոսկի նվաճեցին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Բուլղարիայի ներկայացուցիչները։
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի U17 առաջնության բոլոր արդյունքները
Մինչև 45 կգ
- Մարկո Կվասնյուկ — Ուկրաինա
- Ռադոսլավ Վելիկով — Բուլղարիա
- Թունար Հասանով — Ադրբեջան և Էրիկ Ղազարյան — Հայաստան
Մինչև 48 կգ
- Հուսեյն Ռզազադե — Ադրբեջան
- Վոլոդիմիր Բոյկո — Ուկրաինա
- Ասիլդեր Ասլուև — Ռուսաստան և Լեոնիդ Զաբրիան — Մոլդովա
8-րդ տեղ՝ Գեղամ Հովսեփյան — Հայաստան
Մինչև 51 կգ
- Իբրահիմ Հասանով — Ադրբեջան
- Մոհամմեթ Գոլհա — Թուրքիա
- Գիորգի Նարիմանիձե — Վրաստան և Խալիդ Սոնգուրբեկով — Ռուսաստան
7-րդ տեղ՝ Արեն Փիրուզյան — Հայաստան
Մինչև 55 կգ
- Սուրեն Իշխանյան — Հայաստան
- Օսման Թեմիրսուլթանով — Ռուսաստան
- Աբբաս Շաֆիև — Ադրբեջան և Թեմուրի Տուտարաշվիլի — Վրաստան
Մինչև 60 կգ
- Սերգեյ Կարմրյան — Ռուսաստան
- Միկուտա Կուզմենկո — Ուկրաինա
- Դավիթ Մձևաշվիլի — Վրաստան և Ստեֆանո Գարսիա Վալդես — Իտալիա
12-րդ տեղ՝ Տիգրան Կոլոտյան — Հայաստան
Մինչև 65 կգ
- Մաքսիմ Մոնգուշ — Ռուսաստան
- Ռաշիդ Նազարով — Ադրբեջան
- Իշտվան Նագի — Ռումինիա և Թումուր Աբումիսլիմով — Ուկրաինա
7-րդ տեղ՝ Ռազմիկ Ոսկանյան — Հայաստան
Մինչև 71 կգ
- Նիկոլայ Իլիև — Բուլղարիա
- Արտյոմ Անանյան — Ռուսաստան
- Ավետիկ Թութխալյան — Հայաստան և Քեմալ Յիգիթ Պուրչու — Թուրքիա
Մինչև 80 կգ
- Նիհատ Սուլեյմանլի — Ադրբեջան
- Էմիրխան Քայիր — Թուրքիա
- Ռատի Ռեզաշվիլի — Վրաստան և Արշավիր Դարախշանիֆարա — Ֆինլանդիա
9-րդ տեղ՝ Եղիշե Մոսեսյան — Հայաստան
Մինչև 92 կգ
- Աբդուրազակ Շաբանով — Ռուսաստան
- Ալի Դադաև — Ֆրանսիա
- Նուրադին Մուստաֆաև — Վրաստան և Եուգեն Դոխոտեր — Մոլդովա
15-րդ տեղ՝ Արթուր Մկրտչյան — Հայաստան
Մինչև 110 կգ
- Մուրթազ Բագդավաձե — Վրաստան
- Ստեֆան Ստեֆանով — Բուլղարիա
- Էմեստս Ստաբինս — Լատվիա և Հակիմ Տագիև — Ադրբեջան
10-րդ տեղ՝ Վռամ Սահակյան — Հայաստան
Թիմային հաշվարկ
Ռուսաստան — 163 միավոր
Ադրբեջան — 156
Վրաստան — 124
Ուկրաինա — 96
Բուլղարիա — 85
Հայաստան — 83
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0