Հարությունյանը հավաքականում իր առաջին գոլը խփեց․ Հայաստանը ընդմիջմանը հաղթում է Լատվիային
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի՝ Լատվիայի դեմ տնային հանդիպման առաջին խաղակեսն ավարտեց 1:0 հաշվով։ Միակ գոլը 31-րդ րոպեին խփեց Գեորգի Հարությունյանը․ պաշտպանը գլխի հարվածով եզրափակեց Էդուարդ Սպերցյանի՝ անկյունայինից կատարած փոխանցումը։ Հարությունյանի համար սա առաջին գոլն է ազգային հավաքականում։
Առաջին խաղակեսում Հայաստանը տիրում էր նախաձեռնությանը։ Մինչև ընդմիջում տանտերերը կատարել են ինը հարված՝ Լատվիայի երկուսի դիմաց, և վեց անկյունային՝ մրցակցի մեկի դիմաց։ Այդ առավելությունն առայժմ վերածվել է մեկ գոլի՝ ստանդարտ դիրքից։
Հարությունյանը լավ մարզավիճակում է․ այս գոլը նրա համար երրորդն էր ընթացիկ մրցաշրջանում։ Հատկանշական է, որ այժմ պաշտպանությունում հանդես եկող ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է հարձակվողի դիրքում։
Առաջին խաղակեսից հետո՝ Հայաստան — Լատվիա՝ 1:0։ Հանդիպումը շարունակվում է։