SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Մելքոնյանը «Ուխտայի» կազմում դարձել է Ռուսաստանի ֆուտզալի չեմպիոն


Արթուր Մելքոնյանը «Ուխտայի» կազմում դարձել է Ռուսաստանի ֆուտզալի չեմպիոն
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի ֆուտզալիստ Արթուր Մելքոնյանը «Ուխտայի» կազմում նվաճել է Ռուսաստանի ֆուտզալի առաջնության ոսկե մեդալները։ Նրա թիմը Սուպերլիգայի եզրափակիչ շարքում վստահ հաղթանակ տարավ Դենիս Նևեդրովի «Տյումենի» նկատմամբ և դարձավ երկրի չեմպիոն։

«Ուխտան» եզրափակիչ շարքը հաղթեց 4:0 հաշվով։ Դիմակայության վերջին երկու խաղերում Մելքոնյանի թիմը հաղթանակ տարավ նույն՝ 6:2 հաշվով։ Այսօրվա խաղում «Ուխտայի» հինգերորդ գոլը գրանցվեց Արթուրի հարվածից հետո. գնդակը դիպավ դարպասաձողին, ապա անդրադարձից հետո հայտնվեց դարպասում։

Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտզալիստ՝ Դենիս Նևեդրովը, մրցաշրջանն ավարտեց արծաթե մեդալներով։ «Տյումենի» խաղացողը վերջին երկու հանդիպումներում էլ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային քառյակում և իր թիմի առաջատարներից մեկն էր։ Նախորդ խաղում Նևեդրովը աչքի էր ընկել գոլով, իսկ այսօրվա հանդիպմանը իր հաշվին գրանցեց գոլ և գոլային փոխանցում։ Սակայն նրա արդյունավետ գործողությունները չօգնեցին «Տյումենին» փոխել եզրափակիչ շարքի ընթացքը։

Առանց մեդալի մրցաշրջանն ավարտեց Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը։ Նրա «Նորիլսկի Նիկելը» երրորդ տեղի համար պայքարում զիջեց ԿՊՌՖ-ին։ Բրոնզե մեդալների համար շարքի վերջին խաղում Սանոսյանի թիմը պարտվեց 1:3 հաշվով, իսկ շարքի ընդհանուր հաշիվը դարձավ 3:0՝ հօգուտ ԿՊՌՖ-ի։

Սանոսյանը խաղադաշտ դուրս եկավ տանտերերի երկրորդ քառյակում և մոտ էր գոլ խփելուն, սակայն «Նորիլսկի Նիկելին» չհաջողվեց երկարաձգել պայքարը բրոնզե մեդալների համար։

Այսպիսով, Հայաստանի հավաքականի միանգամից երեք ֆուտզալիստներ ռուսական Սուպերլիգայի մրցաշրջանն ավարտեցին վճռորոշ շարքերում․ Արթուր Մելքոնյանը դարձավ չեմպիոն, Դենիս Նևեդրովը՝ արծաթե մեդալակիր, իսկ Վլադիմիր Սանոսյանը կանգ առավ բրոնզից մեկ քայլ հեռավորության վրա։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։