SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Ղարիբյանը Հայաստանի հավաքականում նորամուտի խաղում գոլ խփեց առաջին իսկ հարվածով


Արթուր Ղարիբյանը Հայաստանի հավաքականում նորամուտի խաղում գոլ խփեց առաջին իսկ հարվածով
Ֆուտբոլ

Արթուր Ղարիբյանը գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականում իր առաջին խաղում։ Հարձակվողը փոխարինման դուրս եկավ Լատվիայի դեմ Ազգերի լիգայի հանդիպմանը և Երևանի Հանրապետական մարզադաշտում կատարած առաջին իսկ հարվածով գոլ խփեց։

Գոլային փոխանցումը կատարեց Ժիրայր Շաղոյանը, որը նույնպես խաղը սկսել էր պահեստայինների նստարանին։ Այսպիսով, արդյունավետ գրոհը կազմակերպեցին Եղիշե Մելիքյանի՝ խաղի ընթացքում դաշտ դուրս բերած երկու ֆուտբոլիստները։

Հանդիպումից առաջ Ղարիբյանն ասել էր, որ ցանկանում է գոլ խփել Լատվիային։ Ազգային հավաքականում իր նորամուտի խաղում նա կատարեց իր խոստումը։ Հանդիպումը շարունակվում է։

Հայաստանը հաղթում է 2:0 հաշվով։ Առաջին խաղակեսում գոլ էր խփել Գեորգի Հարությունյանը․ նրա համար ևս դա առաջին գոլն էր Հայաստանի հավաքականի կազմում։

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։