Արթուր Բազեյանը մեկ քայլ հեռու մնաց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը ավարտեց ելույթը Սոֆիայում անցկացվող 2026 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Մինչև 60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում նա մրցավարների բաժանված որոշմամբ՝ 1։4 հաշվով, պարտվեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ալեն Ռուստեմովսկուն։
Մինչ այդ Բազեյանը մրցաշարում երկու հաղթանակ էր տարել՝ հույն Գեորգիոս Պլեասի և իտալացի Ջուզեպպե Կանոնիկոյի նկատմամբ։ Մեդալ նվաճելու համար հայ մարզիկին անհրաժեշտ էր հաղթել ևս մեկ մենամարտում։
Ռուստեմովսկին դուրս եկավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ էր նվաճել Էլիդա Քոչարյանը (65 կգ)։