SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ սամբիստները երկու եզրափակիչներում հաղթեցին ադրբեջանցիներին և դարձան Եվրոպայի չեմպիոններ


Հայ սամբիստները երկու եզրափակիչներում հաղթեցին ադրբեջանցիներին և դարձան Եվրոպայի չեմպիոններ
Ըմբշամարտ 💬 Comment

Ապրիլի 21-ից 23-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվում է 2026 թվականի սամբոյի երիտասարդական Եվրոպայի առաջնությունը։ Մրցումների երկրորդ օրը՝ ապրիլի 22-ին, Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե մեդալ «սպորտային սամբո» կարգում մինչև 20 տարեկանների միջև։

Եվրոպայի երիտասարդական չեմպիոններ դարձան Ալեքս Խաչատրյանը (58 կգ) և Մհեր Օհանյանը (71 կգ)։ Հատկանշական է, որ երկու եզրափակիչներում էլ հայ սամբիստների մրցակիցները եղել են Ադրբեջանի ներկայացուցիչներ։

58 կգ. Ալեքս Խաչատրյանը եզրափակիչ հասնելու ճանապարհին հաղթել է Վրաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին, իսկ վճռորոշ մենամարտում առավելության է հասել ադրբեջանցի Էլջան Ալակբարովի նկատմամբ։

71 կգ. Մհեր Օհանյանը եզրափակիչ հասնելու ճանապարհին հաղթել է Մոլդովայի, Գերմանիայի և Ռուսաստանի մարզիկներին, իսկ եզրափակիչում առավել է գտնվել ադրբեջանցի Միկաիլ Ամիրովից։

Երկու մրցումային օրերից հետո Հայաստանի հավաքականի հաշվին կա 2 ոսկե, 6 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Մրցաշարը կավարտվի ապրիլի 23-ին։

Տեսանյութը կարելի է դիտել մեր տելեգրամ ալիքում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։