Հայաստանի պարաբազկամարտիկները Բուդապեշտում նվաճել են 17 մեդալ և սահմանել աշխարհի ռեկորդ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 8–20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունը՝ 34 երկրների մասնակցությամբ։
Հայաստանի հավաքականը գրանցել է փայլուն արդյունք՝ նվաճելով 17 մեդալ՝
8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե, թիմային հաշվարկում զբաղեցնելով 3-րդ տեղը։
Մրցաշարի գլխավոր իրադարձությունը դարձավ Հայաստանի և Մոլդովայի մարզիկների պատմական պայքարը։
Հայաստանի ներկայացուցիչ Վոլոդյա Բազեյանը և Մոլդովայի մարզիկ Նիկոլայ Տիկալյուկը սահմանեցին բազկամարտի պատմության նոր համաշխարհային ռեկորդ։
Նստած դիրքում, 65 կգ քաշային կարգում ձախ ձեռքով մենամարտը տևեց մոտ 45–46 րոպե, ինչը գերազանցեց նախորդ 26 րոպեանոց ռեկորդը։
Հաղթանակը գրանցեց Մոլդովայի մարզիկը, իսկ Վոլոդյա Բազեյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Տղամարդիկ՝ նստած
-55 Սարգիս Հարությունյան, աջ ձեռքով 1-ին տեղ
-65 Շահեն Բաբայան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 2-րդ տեղ
-65 (ՄՈՒԿ) Վոլոդյա Բազեյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 2-րդ
+80 Սարգիս Ստեփանյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ
+100 Սևակ Սիմոնյան, աջ ձեռքով 1-ին տեղ
Տղամարդիկ՝ կանգնած
-55 Վալտեր Հարությունյան, ձախ ձեռքով 1-ին տեղ, աջ ձեռքով 1-ին տեղ
-65 Գուրգեն Անտոնյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 3-րդ տեղ
-90 Ռաֆայել Հարությունյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 3-րդ տեղ
+85 Գևորգ Համբարձումյան, ձախ ձեռքով 1-ին տեղ
Կանայք՝ կանգնած
+55 Բաբաջանյան Անահիտ, ձախ ձեռքով 2-րդ տեղ
+65 Նաիրա Մեսրոպյան, ձախ ձեռքով 1-ին տեղ, աջ ձեռքով 1-ին տեղ
Ռեկորդակիր՝ Վոլոդյա Բազեյան

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0