Հայուհի Նիկոլ Միքայելյանը յոթ գոլ խփեց Ադրբեջանի դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ֆուտբոլիստուհի Նիկոլ Միքայելյանը դարձել է Ղազախստանում անցկացվող աղջիկների մինչև 15 տարեկանների Զարգացման գավաթի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև հանդիպման գլխավոր հերոսներից մեկը։
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը փոխարինման է դուրս եկել ընդմիջումից հետո, երբ Ռուսաստանի հավաքականը հաղթում էր 4:0 հաշվով, և երկրորդ խաղակեսում յոթ գոլ է խփել՝ ձևակերպելով սեպտա-տրիկ։
Միքայելյանը աչքի է ընկել հանդիպման 47-րդ, 59-րդ, 74-րդ, 76-րդ, 84-րդ, 87-րդ և 90-րդ րոպեներին։ Բացի այդ, ֆուտբոլիստուհին կատարել է երկու գոլային փոխանցում։
Այսպիսով, ընդամենը մեկ խաղակեսում Միքայելյանը «գոլ+փոխանցում» համակարգով վաստակել է ինը միավոր՝ 7+2, և անմիջական մասնակցություն է ունեցել ընդմիջումից հետո Ռուսաստանի հավաքականի խփած բոլոր ինը գոլերին։
Հանդիպումն ավարտվել է Ռուսաստանի հավաքականի ջախջախիչ հաղթանակով՝ 13:0 հաշվով։
Միքայելյանի համար սա մրցաշարում առաջին արդյունավետ հանդիպումը չէ։ Ավելի վաղ նա գոլ էր խփել նաև Բելառուսի հավաքականի դեմ խաղում, որում Ռուսաստանի թիմը հաղթել էր 5:1 հաշվով։
Ակումբային մակարդակում Նիկոլ Միքայելյանը հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակի» կազմում։