Հայաստանը 4 մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի U15 առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 22-ին Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի 2026 թվականի Եվրոպայի U15 առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցեց ամբողջական կազմով՝ 10 մարզիկով, և նվաճեց 4 մեդալ՝ 1 արծաթե և 3 բրոնզե։
Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Պաշա Խուդոյանը՝ մինչև 44 կգ քաշային կարգում։ Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Սևակ Մանուկյանը՝ մինչև 41 կգ, Միհրան Տատոյանը՝ մինչև 48 կգ, և Ալեքս Գևորգյանը՝ մինչև 62 կգ քաշային կարգերում։
Բացի այդ, մրցաշարում աչքի ընկավ նաև հայազգի ըմբիշ Լևոն Բարդեղյանը, որը հանդես էր գալիս Վրաստանի հավաքականի կազմում և դարձավ Եվրոպայի չեմպիոն մինչև 75 կգ քաշային կարգում։
Թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը, որը նվաճեց 4 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ Հայաստանը վաստակեց 87 միավոր և զբաղեցրեց 5-րդ տեղը։ Համեմատության համար՝ նախորդ տարի հայ պատանիները ավելի բարձր արդյունք էին ցույց տվել՝ դառնալով երկրորդը թիմային հաշվարկում։
Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի U15 առաջնության բոլոր արդյունքները
Մինչև 38 կգ
- Հուսեյն Ամրահլի (Ադրբեջան)
- Դանիել Սամուել (Էստոնիա)
- Էրվին Սուֆյանով (Ռուսաստան) և Լևանի Տոտիկաշվիլի (Վրաստան)
13-րդ տեղ՝ Գոռ Կարապետյան (Հայաստան)
Մինչև 41 կգ
- Դմիտրի Տելպիզ (Ռուսաստան)
- Օգնյան Բուրգազով (Բուլղարիա)
- Գլեբ Սեմիանենկո (Բելառուս) և Սևակ Մանուկյան (Հայաստան)
Մինչև 44 կգ
- Պաշա Ասլան (Ադրբեջան)
- Պաշա Խուդոյան (Հայաստան)
- Ռուսլան Դիկինով (Ռուսաստան) և Լուկա Սագինաձե (Վրաստան)
Մինչև 48 կգ
- Ֆելիքս Տուաև (Ռուսաստան)
- Դավիդե Սերվեդիո (Իտալիա)
- Ռոբարտ Դիմիտրով (Բուլղարիա) և Միհրան Տատոյան (Հայաստան)
Մինչև 52 կգ
- Դմիտրի Դերյաբին (Ռուսաստան)
- Կամեն Գորանով (Բուլղարիա)
- Ալբերտ Ֆուզի (Ռումինիա) և Մուհամմեդ Օզեն (Թուրքիա)
5-րդ տեղ՝ Վարդան Սահակյան (Հայաստան)
Մինչև 57 կգ
- Ռայբեկ Մուչուրաև (Ռուսաստան)
- Դիմիտրիոս Խաձիկոնստանտինով (Հունաստան)
- Գիորգի Վաշակմաձե (Վրաստան) և Օլաֆ Նովիցկի (Լեհաստան)
16-րդ տեղ՝ Արայիկ Խեմչյան (Հայաստան)
Մինչև 62 կգ
- Հիքմեթ Ինան (Թուրքիա)
- Գաբրիել Թավբերիձե (Վրաստան)
- Լեոն Բրոձինսկի (Լեհաստան) և Ալեքս Գևորգյան (Հայաստան)
Մինչև 68 կգ
- Նիկոլոզ Կուտուբիձե (Վրաստան)
- Արթուր Թումանով (Բելառուս)
- Ռուստամ Նեխայ (Ռուսաստան) և Համզա Օզդեն (Թուրքիա)
5-րդ տեղ՝ Պավել Նազարյան (Հայաստան)
Մինչև 75 կգ
- Լևոն Բարդեղյան (Վրաստան)
- Արտտուրի Կոխտալա (Ֆինլանդիա)
- Օրհան Թասչի (Թուրքիա) և Դավիդ Խաբի (Սերբիա)
12-րդ տեղ՝ Արման Գինոսյան (Հայաստան)
Մինչև 85 կգ
- Քերեմ Ուզուն (Թուրքիա)
- Ալեսանդրո Բուրիչ (Ուկրաինա)
- Ռոկաս Կրիզինաուսկաս (Լիտվա) և Նիկոլա Օսիպով (Բելառուս)
10-րդ տեղ՝ Արման Թովմասյան (Հայաստան)
Թիմային հաշվարկ
- Ռուսաստան — 159 միավոր
- Վրաստան — 129
- Թուրքիա — 127
- Ադրբեջան — 94
- Հայաստան — 87

Սամոկովում մրցաշարը շարունակվում է կանանց և ազատ ոճի ըմբշամարտի մրցումներով։ Եվրոպայի U15 առաջնությունը կավարտվի մայիսի 24-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0