SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արման Ծառուկյանը վստահ հաղթեց Յուրայա Ֆեյբերին RAF 08-ի գլխավոր մենամարտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արման Ծառուկյանը վստահ հաղթեց Յուրայա Ֆեյբերին RAF 08-ի գլխավոր մենամարտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըմբշամարտ 💬 Comment

Ապրիլի 19-ին Ֆիլադելֆիայում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի RAF 08 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը դարձավ Արման Ծառուկյանի և Յուրայա Ֆեյբերի մենամարտը։

Մենամարտը անցավ Ծառուկյանի լիակատար վերահսկողության ներքո և ավարտվեց ժամանակից շուտ՝ տեխնիկական առավելությամբ՝ 13:1 հաշվով, երրորդ ռաունդի կեսին։ Չնայած գոտեմարտը նախատեսված էր երեք ռաունդով, արդեն վերջին հատվածում Արմանի առավելությունը դարձավ ճնշող։

Այս հաղթանակը դարձավ Ծառուկյանի չորրորդը RAF-ի ազատ ոճի մրցաշարերում՝ էլ ավելի ամրապնդելով նրա դիրքը որպես լիգայի առաջատարներից մեկը։

Մենամարտից հետո Արմանը բարձրաձայն հայտարարություն արեց․ նա պայմանավորվածություն է ձեռք բերել հաջորդ մենամարտը անցկացնել Քոլբի Քովինգտոնի հետ։ Ակնկալվում է, որ նրանց դիմակայությունը կկայանա արդեն RAF-ի մոտակա մրցաշարում։

ՏԵՍԱՆՅՈՒԹ Արման Ծառուկյան - Յուրայա Ֆեյբեր


Սնայդերը պաշտպանեց տիտղոսը համագլխավոր մենամարտում

Երեկոյի համագլխավոր մենամարտում Քայլ Սնայդերը 12:6 հաշվով հաղթեց Ռիզաբեկ Այտմուխանին։

Այս հաղթանակի շնորհիվ Սնայդերը հաջողությամբ պաշտպանեց ծանր քաշային կարգի չեմպիոնական գոտին՝ վերահաստատելով իր գերիշխանությունը դիվիզիոնում։

RAF 08-ի բոլոր արդյունքները


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։