SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին և տարավ մրցաշրջանի առաջին հաղթանակը


«Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին և տարավ մրցաշրջանի առաջին հաղթանակը
Ֆուտբոլ

Երևանի «Արարատը» տարավ իր առաջին հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում՝ 2:1 հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ։

«Արարատի» կազմում գոլերի հեղինակ դարձան Պետրոս Ալեքյանը և Պատրիկ Հանդզոնգոն։ ԲԿՄԱ-ի միակ գոլը խփեց Դավիթ Հարությունյանը՝ գեղեցիկ հարվածով իրացնելով տուգանայինը։

Երեք ֆուտբոլիստների համար էլ այս գոլերն առաջինն էին ընթացիկ մրցաշրջանում։ Ընդ որում, 20-ամյա Պետրոս Ալեքյանի համար այն առանձնահատուկ էր. նա առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի բարձրագույն խմբում։

Ալեքյանը գրավեց իր նախկին թիմի դարպասը։ Գոլից հետո երիտասարդ ֆուտբոլիստը չտոնեց այն՝ հարգանք ցուցաբերելով ԲԿՄԱ-ի նկատմամբ, որի կազմում նախկինում հանդես էր եկել։

Հաղթանակի շնորհիվ «Արարատը» վաստակեց իր առաջին երեք միավորը մրցաշրջանում և բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում։ Երեք տուրից հետո երևանյան թիմը 3 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։

ԲԿՄԱ-ն իր հերթին երեք հանդիպումից հետո ունի 1 միավոր և գտնվում է 10-րդ հորիզոնականում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։