Ալբերտ Մնացականյանը տեղափոխվեց ալբանական «Լուֆտետարի»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
26-ամյա հենակետային կիսապաշտպան, հայկական «Վան» ակումբի ֆուտբոլիստ Ալբերտ Մնացականյանը կշարունակի իր կարիերան Ալբանիայում։ Ֆուտբոլիստը դարձել է «Լուֆտետարի» ակումբի խաղացող, որը հանդես է գալիս երկրի Առաջին լիգայում։
Հայ կիսապաշտպանն արդեն հասցրել է նորամուտը նշել իր նոր թիմում։ Ալբանիայի Առաջին լիգայի 18-րդ տուրի «Շկենդերբեուի» դեմ խաղում (1:1) Մնացականյանը դուրս է եկել խաղադաշտ կենտրոնական պաշտպան դիրքում և հանդիպումն անցկացրել է առանց փոխարինման։
Այս պահին «Լուֆտետարի»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը՝ 12 թիմերի միջև։
Ընթացիկ մրցաշրջանը Ալբերտը սկսել էր «Վան»-ի կազմում Հայաստանի առաջնությունում, սակայն սահմանափակ խաղաժամանակ էր ստանում և մասնակցել է ընդամենը երեք հանդիպման։
Ավելի վաղ Մնացականյանը հրավիրվել է Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0