Ալբերտ Ալեքսանյանը նորամուտը նշեց Լատվիայի երիտասարդական հավաքականում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Շվեդական «Նորչեպինգի» հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը առաջին հանդիպումն անցկացրեց Լատվիայի Մ21 հավաքականի կազմում։ Նրա նորամուտը կայացավ Էստոնիայի դեմ խաղում՝ Բալթյան գավաթի շրջանակում։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ Ալեքսանյանը դուրս եկավ մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջ խաղը։ Ֆուտբոլիստի համար սա կարևոր քայլ էր միջազգային մակարդակում, քանի որ նախկինում նա եղել էր միանգամից մի քանի հավաքականների ուշադրության կենտրոնում։
Ալեքսանյանն ունի լատվիական և հայկական արմատներ, ինչպես նաև Նորվեգիայի քաղաքացիություն։ Այդ պատճառով նրա հնարավոր ապագան ազգային հավաքականների մակարդակում հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն Լատվիայում, այլ նաև Հայաստանում և Նորվեգիայում։ Առայժմ հարձակվողն առաջին ընտրությունը կատարել է Լատվիայի երիտասարդական հավաքականի օգտին։
Բարձրահասակ հարձակվողը շարունակում է հանդես գալ շվեդական «Նորչեպինգի» համակարգում և այժմ հնարավորություն է ստացել դրսևորվելու նաև միջազգային ասպարեզում։ Լատվիայի Մ21 հավաքականին Բալթյան ընկերական գավաթի շրջանակում առջևում սպասվում է ևս մեկ հանդիպում՝ Լիտվայի դեմ։