SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ալաշկերտը» 3:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին և երկրորդ տուրից հետո գլխավորեց Պրեմիեր լիգան


«Ալաշկերտը» 3:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին և երկրորդ տուրից հետո գլխավորեց Պրեմիեր լիգան
Ֆուտբոլ

«Ալաշկերտը» երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը տարավ՝ 3:0 հաշվով, և Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետո գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Այս անգամ Վահե Գևորգյանի թիմը վստահ հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Օլավալե Ֆարայոլան, Կարեն Նալբանդյանը և Հակոբ Հակոբյանը։ Էդգար Փիլոյանն իր հաշվին գրանցեց երկու գոլային փոխանցում։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 3-րդ րոպեին․ Փիլոյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ֆարայոլան։ 12 րոպե անց Նալբանդյանը տուգանային հարվածից կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը։ Նրա համար սա ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ գոլն էր։

Վերջնական հաշիվը ձևակերպեց պաշտպան Հակոբ Հակոբյանը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Այս գոլը Հակոբյանի համար առաջինն էր նոր թիմի կազմում։

Այսպիսով, «Ալաշկերտը» երկրորդ խաղում անընդմեջ հաղթեց 3:0 հաշվով և երկու տուրից հետո բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։