SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ալ-Ահլին» հաղթեց «Ալ-Վասլին» Ասիայի Չեմպիոնների լիգայում․ Սպերցյանը հարվածեց դարպասաձողին


«Ալ-Ահլին» հաղթեց «Ալ-Վասլին» Ասիայի Չեմպիոնների լիգայում․ Սպերցյանը հարվածեց դարպասաձողին
Ֆուտբոլ

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում 3։1 հաշվով հաղթեց ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Վասլին»։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդիպումը սկսեց հաղթողների մեկնարկային կազմում, սակայն գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չընկավ։

«Ալ-Ահլիի» կազմում գոլերի հեղինակ դարձան Տրինկաոն, Ռոժեր Իբանյեսը և Ֆիրաս Ալ-Բուրայկանը։ «Ալ-Վասլի» միակ գոլը խփեց պորտուգալացի պաշտպան Պեդրու Մալեյրուն։

Սպերցյանը խաղադաշտում անցկացրեց մոտ 68 րոպե և SofaScore-ից ստացավ 6,6 գնահատական։ Հայ կիսապաշտպանը երկու անգամ հարվածեց մրցակցի դարպասին, որոնցից մեկի դեպքում գնդակը դիպավ դարպասաձողին։

Բացի այդ, Սպերցյանը կատարեց մեկ առանցքային փոխանցում, սակայն այնքան էլ հաջող չգործեց մենապայքարներում՝ հաղթելով ութից միայն երկուսում։

Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը «Ալ-Վասլի» դեմ խաղում

  • SofaScore-ի գնահատականը՝ 6,6

  • Հարվածներ՝ 2 (xG՝ 0,16)

  • Դարպասաձողին դիպած հարվածներ՝ 1

  • Առանցքային փոխանցումներ՝ 1 (xA՝ 0,08)

  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 23 (77%)

  • Գնդակի կորուստներ՝ 18

  • Գնդակի խլումներ՝ 1

  • Փոխանցումների ընդհատումներ՝ 1

  • Գնդակի վերադարձներ՝ 4

  • Հաղթած մենապայքարներ՝ 2-ը՝ 8-ից

Երկու տուրից հետո «Ալ-Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայում վաստակել է 4 միավոր և շարունակում է մրցաշարում հանդես գալ առանց պարտության։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։