SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի հինգերորդ տուրում պարտվեց «Զալցբուրգին»


«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի հինգերորդ տուրում պարտվեց «Զալցբուրգին»
Ֆուտբոլ

Նոյեմբերի 26-ին «Արարատ-Արմենիան» ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի հիմնական փուլի հինգերորդ տուրում արտագնա խաղում 0:2 հաշվով զիջեց «Զալցբուրգին»։ Հինգ հանդիպումից հետո Հայաստանի չեմպիոնը դեռ միավոր չի վաստակել։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ ընդմիջումից հետո «Զալցբուրգը» չորս րոպեում երկու գոլ խփեց։ 47-րդ րոպեին հաշիվը բացեց Բարտոշ Մազուրեկը։ 51-րդ րոպեին նրա հերթական հարվածից հետո Մաքսանս Կարլիեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

Վեցերորդ տուրում «Արարատ-Արմենիան» կընդունի նիդերլանդական ՆԵԿ-ին։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին Երևանում։ Առաջին չորս տուրերից հետո Նեյմեգենի ակումբը յոթ միավորով Եվրոպա լիգայի ընդհանուր աղյուսակում զբաղեցնում էր 11-րդ տեղը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։