SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի կանանց հանդբոլի հավաքականը IHF-ի Ազգերի գավաթում պարտվեց Բելառուսին


Հայաստանի կանանց հանդբոլի հավաքականը IHF-ի Ազգերի գավաթում պարտվեց Բելառուսին
Այլ սպորտաձևեր

Հայաստանի կանանց հանդբոլի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց IHF-ի Եվրոպայի ազգերի գավաթում։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, Հայաստանի հավաքականը 5:66 հաշվով զիջեց Բելառուսին։ B խմբի հանդիպումն անցկացվեց Բուլղարիայի Կրանևո քաղաքի «Ակվալայֆ Արենա» մարզադահլիճում։

Ընդմիջմանը Բելառուսն առջևում էր 33:1 հաշվով։ Առաջին խաղակեսում Հայաստանի միակ գոլը խփեց Անի Պողոսյանը։ Ընդմիջումից հետո մեկական գոլ խփեցին Մայդա Ղազարյանը, Տաթև Մանուչարյանը, Ամալյա Տոնյանը և Անահիտ Խաչատրյանը։ Հանդիպման լավագույն ռմբարկուն Բելառուսի հավաքականի հանդբոլիստ Կարինա Բակունն էր՝ ինը գոլով։

Նախորդ օրը Հայաստանի հավաքականը 14:60 հաշվով զիջել էր մրցաշարի տանտեր Բուլղարիային։ Դա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումն էր միջազգային մրցաշարերում վերջին տասը տարվա ընթացքում։ Բուլղարիայի դեմ խաղում Պողոսյանը խփել էր ութ գոլ։ Մանրամասներ Բուլղարիայի դեմ հանդիպման և հավաքականի վերադարձի մասին։

Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտեց երրորդ տեղում՝ առանց միավորի։ Նոյեմբերի 28-ին թիմը հինգերորդ տեղի համար կխաղա Բելգիայի հետ։ Բելգիայի հավաքականը նույնպես պարտվել է խմբային փուլի երկու հանդիպումներում՝ Ռուսաստանի դեմ 16:41, իսկ Կոսովոյի դեմ՝ 21:32 հաշվով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։