SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Զալցբուրգ» – «Արարատ-Արմենիա»․ Եվրոպա լիգայի հանդիպման մեկնարկային կազմերը


«Զալցբուրգ» – «Արարատ-Արմենիա»․ Եվրոպա լիգայի հանդիպման մեկնարկային կազմերը
Ֆուտբոլ

Հայտնի են «Զալցբուրգի» և «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմերը ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի հանդիպման համար։ Խաղը կկայանա նոյեմբերի 26-ին Զալցբուրգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին։

«Արարատ-Արմենիայի» դարպասը կպաշտպանի Ներսեսյանը, իսկ հարձակման եռյակում մեկնարկային րոպեներից կխաղան Արթուր Սերոբյանը, Սանդրո Լիման և Ժիրայր Շաղոյանը։ «Զալցբուրգի» հարձակման կենտրոնում կգործի Դիակիտեն։

Մեկնարկային կազմեր

«Զալցբուրգ» (4–2–3–1) — Ցավիշիցկի, Մորգալլա, Դրեքսլեր, Զաբրանսկի, Կրետցիգ, Բիաբատե, Մազուրեկ, Բայդու, Լինդստրեմ, Վերտեսեն, Դիակիտե։

«Արարատ-Արմենիա» (4–3–3) — Ներսեսյան, Ուգու Օլիվեյրա, Մալիս, Բրունու Ուիլսոն, Էդգար Գրիգորյան, Կարլիե, Բալանտա, Մուրադյան, Սերոբյան, Նդուր, Շաղոյան։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։