SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ պատասխան հանդիպումը


Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ պատասխան հանդիպումը
Ֆուտբոլ

«Ունիվերսիտատեա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը չի կարողանա մասնակցել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ պատասխան հանդիպմանը։

Ռումինացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել երկրի առաջնության՝ «Վոլունտարիի» դեմ խաղում, որում Կրայովան ներկայացնող թիմը հաղթել է 3:1 հաշվով։ Վնասվածքի պատճառով պաշտպանը խաղադաշտից դուրս կմնա մոտ մեկ ամիս։

Ռուսի բացակայությունը կարող է լուրջ խնդիր դառնալ ռումինական ակումբի համար։ Պաշտպանը եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է թիմի բոլոր հանդիպումներին՝ առանց փոխարինվելու, և կարևոր դեր է խաղում պաշտպանությունից հարձակման անցնելիս։ Երեք կենտրոնական պաշտպաններից հենց Ռուսն էր ամենից հաճախ սկսում թիմի գրոհները։ Բացի այդ, այս մրցաշրջանի եվրագավաթներում նա դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Սպասվում է, որ մեկնարկային կազմում Ռուսին կփոխարինի սերբ պաշտպան Նիկոլա Ստևանովիչը, որը մինչ այս հիմնականում խաղաժամանակ էր ստանում ներքին առաջնության հանդիպումներում։

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Արարատ-Արմենիա» — «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Երևանում և կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 20:00-ին։

Ռումինիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։