16-ամյա Առնո Ավետիսյանը Լեհաստանում հաղթել է առաջին կարգի միջազգային մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
16-ամյա հայ թենիսիստ Առնո Ավետիսյանը դարձել է Լեհաստանում անցկացված Bohdan Tomaszewski Cup 2026 միջազգային պատանեկան մրցաշարի հաղթող։
Ինչպես հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան, սա Հայաստանի պատմության մեջ առաջին հաղթանակն է առաջին կարգի միջազգային պատանեկան մրցաշարում։
Մենախաղի եզրափակիչում Ավետիսյանը 6:2, 7:5 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Իգոր Բարտնիկին։ Մրցաշարի ընթացքում հայ թենիսիստը հաղթել է ևս երեք լեհ և մեկ սերբ թենիսիստի։
Ավետիսյանը հաջողության է հասել նաև զուգախաղում։ Ուկրաինացի Վլադիսլավ Բոգոմոլկինի հետ նա նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակիչում լեհական զույգին հաղթելով 6:2, 6:2 հաշվով։
Այսպիսով, Առնո Ավետիսյանը Լեհաստանում կայացած մրցաշարն ավարտել է երկու տիտղոսով՝ հաղթելով ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում։