SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ավարտեց Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլի ելույթը


Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ավարտեց Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլի ելույթը
Ֆուտբոլ

Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը ավարտեց իր ելույթը մինչև 19 տարեկանների աղջիկների Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլում։ B լիգայի B4 խմբի մրցաշարը անցկացվեց Լյուքսեմբուրգում։

Վերջին տուրում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը հանդիպեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։ Հայկական թիմը պարտվեց մրցակցին՝ 1:3 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը 29-րդ րոպեին խփեց Ռուզաննա Ինջյանը։

Երեք տուրերի արդյունքում Հայաստանի հավաքականը չկարողացավ միավորներ վաստակել և խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց չորրորդ տեղը։

B4 խմբի վերջնական դասավորությունը

  • Բոսնիա և Հերցեգովինա — 7 միավոր

  • Բելառուս — 7 միավոր

  • Լյուքսեմբուրգ — 3 միավոր

  • Հայաստան — 0 միավոր

Հայաստանի U19 հավաքականի հանդիպումների արդյունքները

  • Հայաստան — Բոսնիա և Հերցեգովինա — 1:3

  • Հայաստան — Լյուքսեմբուրգ — 0:5

  • Հայաստան — Բելառուս — 0:2


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։