SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը մեկնարկեց որակավորման փուլը՝ պարտությամբ Սերբիայից


Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը մեկնարկեց որակավորման փուլը՝ պարտությամբ Սերբիայից
Ֆուտբոլ

Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը մեկնարկեց իր մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ B1 խմբի մեկնարկային խաղում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը պարտվեց մինի-մրցաշարի հյուրընկալողներին՝ Սերբիայի հավաքականին։ Սերբիայի Ֆուտբոլային միության մարզական կենտրոնում կայացած հանդիպումն ավարտվեց սերբական թիմի 3:0 հաշվով հաղթանակով։

Առաջին խաղակեսը գոլազուրկ անցնելուց հետո սերբ ֆուտբոլիստուհիները կարողացան նախաձեռնությունը վերցնել երկրորդ կեսում։ 53-րդ րոպեին հաշիվը բացեց Մայա Սենանովիչը։ Ավարտին մոտ Լանա Տոդորովիչը կրկնապատկեց առավելությունը, իսկ ավելացված ժամանակում Պաուլինա Ստանիչը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3:0։

Խմբի մյուս հանդիպմանը Չեռնոգորիան 3:1 հաշվով հաղթեց Կիպրոսին։

Հայաստանի М-19 հավաքականի հաջորդ խաղը կկայանա նոյեմբերի 29-ին, մրցակիցը կլինի Չեռնոգորիայի հավաքականը։ B1 խմբի բոլոր հանդիպումները անցկացվում են Սերբիայի մարզադաշտերում։

ԵՎՐՈ-19 (կանանց), ընտրական փուլ — 1-ին տուր
Սերբիա – Հայաստան՝ 3:0
Գոլեր՝ Սենանովիչ (53), Տոդորովիչ (80), Ստանիչ (90+4)


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։