SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Յուրի Գարեգինյանը 32 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի կարիերան


Յուրի Գարեգինյանը 32 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
Ֆուտբոլ

Հայ կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ 32-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Ալաշկերտն» էր, որի կազմում նա անցկացրեց իր վերջին մրցաշրջանները։

Հրաժեշտի խոսքում Գարեգինյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, թիմակիցներին, մարզիչներին, բժշկական և վարչական անձնակազմին։ Կիսապաշտպանը նշել է, որ երկար տարիներ ֆուտբոլը եղել է իր կյանքի կարևորագույն մասը, իսկ ստացած հիշողությունները, ընկերությունն ու արժեքները կմնան իր հետ ամբողջ կյանքի ընթացքում։

«Այսօր իմ կյանքի ամենահուզիչ օրերից մեկն է։ Երկար տարիներ ֆուտբոլը եղել է իմ կյանքը, իմ կիրքը և իմ ամենամեծ դպրոցը։ Ես հեռանում եմ խաղադաշտից հպարտությամբ, երախտագիտությամբ և բազմաթիվ գեղեցիկ հիշողություններով», — նշել է Գարեգինյանը։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը «Ալաշկերտն» էր։ 2025/26 մրցաշրջանում Գարեգինյանը թիմի հիմնական խաղացողներից էր և մասնակցել է հնարավոր 28 հանդիպումներից 26-ին։ Ընդհանուր առմամբ, «Ալաշկերտի» կազմում կիսապաշտպանն անցկացրել է 50 հանդիպում՝ հանդես գալով ակումբում 2023/24 և 2025/26 մրցաշրջաններում։

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Յուրի Գարեգինյանն անցկացրել է 254 հանդիպում, որից 242-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Նա հանդես է եկել «Ալաշկերտում», «Վանում», «Փյունիկում», «Նոայում» և «Արարատում»։ Ակումբային կարիերայում ամենաշատ հանդիպումները Գարեգինյանն անցկացրել է «Նոայի» կազմում՝ 65 խաղ։ Նա նաև 53 հանդիպում է անցկացրել «Արարատի», 47 խաղ՝ «Փյունիկի», և 27 հանդիպում՝ «Վանի» կազմում։

Գարեգինյանը հասցրել է նաև նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում։ 2020 թվականին նա մեկ հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում՝ Ազգերի լիգայում Վրաստանի դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։

Կարիերայի ընթացքում Յուրի Գարեգինյանը դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։