«Պալմեյրասի» սանը՝ «Ալաշկերտի» նոր ֆուտբոլիստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Ալաշկերտը» հարձակողական գիծն ուժեղացրել է՝ վարձակալելով բրազիլացի վինգեր Կայո Էնրիկեին։ 20-ամյա ֆուտբոլիստը «Պալմեյրասի» ակադեմիայի սան է, նախկինում հանդես է եկել նաև «Կրուզեյրուի» մինչև 17 տարեկանների թիմում։
Կայո Էնրիկեի վերջին ակումբը «Գրեմիո Օսկասու Աուդաքսն» էր։ Այժմ երիտասարդ բրազիլացին կշարունակի իր կարիերան Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ փորձելով իրեն դրսևորել նոր մակարդակում։