Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի «Իբերիայի» դեմ Չեմպիոնների լիգայի երկու հանդիպումները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի վրացական «Իբերիայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի երկու հանդիպումներին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը փոքր վնասվածքի պատճառով չի ընդգրկվել «Սլովանի» հայտացուցակում։ Այս մասին հայտնել է բրատիսլավյան ակումբի գլխավոր մարզիչ Յայա Տուրեն։
«Իբերիայի» և «Սլովանի» միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին՝ Թբիլիսիում։
Պաշտոնական մրցաշրջանի մեկնարկից առաջ Բարսեղյանը նոր գլխավոր մարզիչ Յայա Տուրեի ղեկավարությամբ մի քանի հաջող հանդիպում էր անցկացրել նախամրցաշրջանային հավաքների ընթացքում։ Սակայն վնասվածքի պատճառով հայ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել «Սլովանի»՝ նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումները։